Լիբանանում ԱՄՆ-ի դեսպանատունը երկրում գտնվող ամերիկացիներին կոչ է արել անհապաղ հեռանալ: Հայտարարության մեջ նշվում է, որ Բեյրութից մեկնող ԱՄՆ-ի քաղաքացիների համար դեսպանատան կազմակերպած լրացուցիչ թռիչքներն անվերջ չեն շարունակվելու։               

Ի՞նչ տարաք ձեզ հետ

Ի՞նչ տարաք ձեզ հետ
09.01.2024 | 19:53

Դու՛ք, որ գնացիք երկրպագության,

ի՞նչ տարաք ձեզ հետ` որպես ընծաներ:

Դու՛ք` Արևելքից,

ի՞նչ համեմունքներ ունեիք արդյոք,

դու՛ք Արևելքից ինչե՞ր վերցրիք:

Գինի կա՞ր արդյոք ձեր այծետիկում,

մեղրին սերեկ կա՞ր,

ծիրանի չիրը հո որդնած չէ՞ր,

քթոցը լի՞քն էր հոնով ու թզով,

իսկ չորաթանը գոմշի կաթի՞ց էր,

իսկ հացի ճերմակ դաստառակները

ասեղնագործվա՜ծ, օսլայա՞ծ էին:

Դու՛ք, որ գնացիք երկրպագության,

ի՞նչ տեսաք, ասե՛ք՝

քնա՞ծ էր արդյոք Նա մսուրքի մեջ,

թե՞ աչքը աստղին`

արդեն դառնացած արտասվում էր Նա

Իր հոր սահմանած նախնական մեղքից։

Գագիկ Սարոյան

Դիտվել է՝ 5331

Մեկնաբանություններ